Հասարակություն գլխավոր 

Գյորմամիշները...

Մեր իշխանությունից, մեր կառավորությունից փորձում են կերտել իշխանության իմիջ՝ բառիս վատ իմաստով, որովհետև Հայաստանում երբեք լավ իշխանություն չի եղել: 90 տոկոսով Հայաստանում եղել է իշխանություն, որին մարդիկ ատել են: Հիմա փորձ է արվում վարչապետի ընտանիքից նորմալ, ստանդարտ, թալանչի, գյորմամիշ կերպար ստեղծել: Իր վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես երևում է, այս գործում «չար ուժերին» օգնում են նաև հենց Փաշինյանի թիմակիցները: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, իսկ ավելի կոնկրետ այն փաստին, որ վերջինս ինքն իրեն պարգևատրել է աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգևավճարով (104,5 տոկոս), ինչի իրավունքը, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերով, նա չի ունեցել:

Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ գյորմամիշություն, պարոն վարչապետ:

 

Նույն շարքից