Հունվարի 21-ին Սև ծովում նավից նավ վառելիքի տեղափոխությանն պահին հրդեհ է բռնկվել «Канди» և «Маэстро» նավերում: Միջադեպի պահին նավերում եղել է 32 մարդ: Վերջին տեղեկություններով, փրկարարներին հաջողվել է փրկել 12 մարդու, ջրից դուրս է բերվել 10 դի, իսկ անձնակազմի 10 անդամի մասին տեղեկություններ չկան:
ՏԱՍՍ-ի տեղեկություններով, փրկվածների թվում կա Թուրքիայի 8 քաղաքացի:
ՌԻԱ Նովոստին իր հերթին գրում է, որ այս պահին ողջ մարդու գտնելու հույսեր գրեթե չկան:
Նավերում հրդեհը շարունակվում է: