Համաշխարհային թենիսի աստղ Սերենա Ուիլյամսը խոսել է այն մասին, թե ինչպես է Reddit-ի համահիմնադիր հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ ամուսնությունից հետո սկսել հետաքրքրվել հայկական մշակույթով:
«Ես ամեն օր ուսումնասիրում եմ հայկական մշակույթը: Աշխարհում կան շատ հայեր, որոնք ամեն ինչի հասել են իրենց ուժերով, շատ հայեր կան բիզնեսի աշխարհում: Իսկ ես ինձ պատվավոր հայ եմ զգում»,-ասել է Ուիլյամսը:
Սերենան նաև պատմել է այն մասին, որ իրեն հանդիպող բոլոր հայերն ասում են, որ հպարտանում են իրենով: