Հայաստան 

տարիներ-անց-տիգրան-սարգսյանին-կհիշեն-որպես-մեծ-ռեֆորմատորիհայրենական-ապրանք-արտադրողների-միության-նախագահ

analitik.am

Տարիներ անց Տիգրան Սարգսյանին կհիշեն որպես մեծ ռեֆորմատորի, ապրիլի 8-ին լրագրողներին հայտնել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա հիշեցրել է, որ  2011թ. հենց  Տիգրան Սարգսյանի կառավարությունը արդյունաբերության զարգացման հայեցակարգ ընդունեց, այն դեպքում, երբ նախորդ կառավարությունների նախընտրում էին չանհանգստանալ ռեալ սեկտորի ճակատագրի մասին:


Ի պատասխան հարցին, թե ինչու Տիգրան Սարգսյանն արմատախիլ չարեց օլիգոպոլիաները եւ մոնոպոլիաները, Սաֆարյանը նշել  է, որ վարչապետը կախարդական փայտիկ չուներ, նրա ստորագրություն էլ ամենակարող չէր:  «Նա չէր կարող գրչի մի շարժումով  տնտեսությունն ազատագրել մոնոպոլիաներից, չէ որ դրանցից ամեն մեկի թիկունքում մեծ մարդիկ են կանգնած: Բայց նա նման աշխատանք տանում էր»:


Նշենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել ապրիլի 3-ին: Հանրության մեջ նրա որոշումը կապում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքների հետ:

Նույն շարքից