Սև ծովում երկու նավերի հրդեհի արդյունքում զոհերի թիվն աճել է՝ հասնելով 14-ի: Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովը, ում խոսքերով, ողջ մարդու գտնելու հավանականություն գրեթե չկա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նավերը բռնկվել են այն պահին, երբ մի նավից վառելիք է տեղափոխվել մյուսը:
Միջադեպի պահին նավերում 32 մարդ է եղել, փրկել հաջողվել է 10-ին: