Հասարակություն 

Իլհամ Ալիևը վտանգավոր չէ Հայաստանի համար. Լապշին

Այսօր՝ հունվարի 22-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բլոգեր  Ալեքսանդր Լապշինն ասաց, որ Եվրոպական դատարանը դիտարկում է իր հայցն ընդդեմ Ադրբեջանի:

«Ադրբեջանը կոռուպցիոն և քաղաքական լծակներ էր փորձում օգտագործել դա թույլ չտալու համար, որովհետև դա ուժեղ հարված կհասցնի նրանց, երբ դատարանը որոշում կայացնի Ադրբեջանի կողմից իմ սպանության փորձի մասով», - նշեց Լապշինը:

Իր հետ կապված պատմությունը Լապշինը որակեց Ադրբեջանի կողմից փորձ ներքաղաքական հարցերը լուծելու համար:

«Նրանց պետք է թշնամու կերպար, որ ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղեն: Նրանց պետք է ստեղծել կարծրատիպ, որ իրենց ամենամեծ արտաքին թշնամին Հայաստանն է: Կարծում եմ՝ նրանց, առհասարակ, ոչ թե Ղարաբաղն է պետք, այլ  սառեցված կոնֆլիկը, որը հնարավորություն է տալիս սեփական ժողովրդի մոտ իրենց նկատմամբ կիրառվող անպօրինականությունների ու կոռուպցիայի մեջ մեղադրել Հայաստանին: Ես էլ այդ պատճառներից մեկն էի, որ նրանք մտածեցին այդ խնդիրների լուծման համար», - ասաց Լապշինը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նույն շարքից