Հայաստան Քաղաքական 

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ պատգամավորի թեկնածուի գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր գումարած նիստում, hիմք ընդունելով 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հակոբ Աշոտի Նազարյանի ինքնաբացարկի մասին դիմումը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով, ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի թեկնածու Հակոբ Աշոտի Նազարյանի գրանցումը:
Նիստի ընթացքում ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2019 թվականի փետրվարի 17-ին հանրապետության 10 համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: ՏԻՄ արտահերթ ընտրությունների համար ձևավորված 34 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
Իմ քայլը դաշինք` 23-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 7-ական,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 4-ական:

Նույն շարքից