Մարդիկ էմոցիոնալ, ինչ-որ սպասումներով ձայն տվեցին և այսօր ցանկացած բան, ինչը կանցնի Նիկոլ Փաշինյանի մտքով, Ազգային ժողովը դա էլ կդակի: Այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Եղիազարյանի խոսքերով, այսօր Փաշինյանը ցանկացած աբսուրդ բան կարող է անցկացնել խորհրդարանում, որևէ մեկը չի կարող հակակշռել. «Այս Սահմանադրությունը Սերժ Սարգսյանը կարեց իր համար, բայց քանի որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը բարեկամներ են, հիմա նա է այդ կոստյումը հագել՝ առանց խորշելու: Հոպարի կարած կոստյումը հագել է»:
Բանախոսը նաև խոսեց մարզպետների պարգևատրման մասին: Նա հատուկ խոսեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասին՝ վերջինիս անվանելով «40 հազարանոց»: Եղիազարյանը խոսքերով, այսօր իշխանությունները խոսում են այն մասին, որ Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է աշխատավարձը 104,5 տոկոսով գերազանցող պարգևավճարով՝ դա անելով այնպես կարծես թե խնդիրն այսօր այդ ավել 4,5 տոկոսն է, ոչ թե սոված քաղաքացին: