Հասարակություն 

Իրանը տեղական արտադրության նոր ՀՕՊ համակարգեր է պատրաստում ցուցադրության

ԻԻՀ բանակ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին հայտարարել է, որ Իրանը շուտով կցուցադրի տեղական արտադրության նոր ՀՕՊ «Բավար 373» համակարգը, որը գտնվում է արտադրության վերջնական փուլում և մինչև այս իրանական տարվա ավարտը (մարտ ամիս) կդրվի ցուցադրության։ Ըստ ծովակալ Հ․ Սայյարիի՝ այս համակարգն ունակ է ավելի քան 200 կմ հեռահարությամբ և 27 կմ բարձրությամբ հրթիռ արձակել։

Այս համատեքստում հատկանշանական է հատկապես ցուցադրության ժամանակը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ը ժամանակին հայտարարել էր, որ Իսլամական հեղափոխության 40 ամյակն Իրանի այս վարչակարգը չպիտի տոնի և մինչ այդ ամեն ինչ անելու են, որ Իրանում իշխանափոխություն լինի։ Հետագայում, իհարկե, հասկանալով այս թեզի անիրականանալի լինելը, Միացյալ Նահանգներում որոշումներ կայացնողները, այսպես ասած, սկսեցին համակերպվել Իրանում ներկայիս վարչակարգի գոյության հետ և հայտարարեցին, որ իրենց նպատակն ամենևին էլ իշխանափոխությունը չէ։

Եվ ահա Իրանը, ինչպես հատուկ է այս երկրի ավանդաան աշխարհայացքին, ոչ համաչափ է պատասխանում․ մինչ ԱՄՆ-ը տարատեսակ հայտարարություններ է անում, հռետորաբանությունն է կոշտացնում, փորձում է հակաիրանական կոնֆերանսներ կազմակերպել, Իրանը որոշում է Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի օրը ցուցադրել նոր ՀՕՊ համակարգը։

Իրանագետ Ահարոն Վարդանյան

Նույն շարքից