ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ով Դավոսի համաշխարհային ֆորումին մասնակցելու համար մեկնել է Շվեյցարիա, հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խորհրդարական Արսեն Գասպարյանը:
Դավոսում վարչապետի հանդիպումների մասին մանրամասները հայտնվում են վերջինիս պաշտոնական կայքէջում, սակայն այս հանդիպման մասին նշյալ կայքում ոչ միայն մանրամասներ չկան, այլ առհասարակ այդ հանդիպման մասին չի խոսվում: Ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ, չի հայտնվում: