ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստվում է Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում Փաշինյանը հաստատել է այսօր կայանալիք հանդիպման մասին տեղեկությունները՝ նշելով, որ այն ոչ պաշտոնական է:
Հետաքրքիր է, որ մինչ Շվեյցարիա մեկնելը Փաշինյանը չէր խոսում նման հանդիպման մասին՝ չնայած իր խոստումներին, որ ամեն ինչի մասին տեղյակ է պահելու հանրությանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի սկսզբներին ևս Փաշինյանն ու Ալիևը զրույց էին ունեցել, ինչի մասին հանրությունն իմացավ ադրբեջանական կողմից: Միայն այն բանից հետո, երբ Բաքուն խոսեց այդ մասին, հայկական կողմը հաստատեց փաստը: