Հասարակություն 

Հանրային հեռուստաընկերությունը չպետք է սպասարկի միայն Նիկոլ Փաշինյանի շահերը. Մենուա Հարությունյան

«Հանրային հեռուստաընկերությունը պետք է սպասարկի հանրության շահերը ( քանզի այն սնվում է բոլորիս վճարած հարկերով ) այլ՝ ոչ թե լինի Նիկոլի իշխանության լրատվական կցորդը և սպասարկի միմիայն Նիկոլի իշխանության շահերը...

Ես օրինակ Նիկոլին ամենասուր քննադատող, Նիկոլի քաղաքական ընդդիմախոսներից մեկն եմ, բայց երբևէ Հանրային հեռուստաընկերությունն ինձ հնարավորություն չի տալիս՝ ներկայացնելու իմ տեսակետներն ու դիրքորոշումները և իմ պես բազմաթիվ այլ քաղաքական գործիչների և քաղաքական մեկնաբաննների:

Հանրային հեռուստաընկերությունը դարձել է Նիկոլի գրպանային հեռուստաընկերությունը և այն ուղղակիորեն սպասարկում է Նիկոլի քաղաքական շահերը...

Նման Հանրային հեռուստաընկերություն մեր հանրությանը պետք չէ և մենք չպետք է մեր վճարած հարկերով պահենք մի հեռուստաընկերություն, որն ուղղակի ծառայում է մեկ քաղաքական գործչի շահերին...»։

Մենուա Հարությունյան

Նույն շարքից