Հայաստան 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսության շարունակությունը հուսադրող է. ԵՄ

analitik.am

այաստանի և Արբեջանի նախագահների միջև երկխոսության շարունակությունը հուսադրող է: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, հայտնում է Trend -ը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն հույս ունի, որ այդ երկխոսությունը կշարունակվի, և կարծում է, որ երկխոսությունը առաջ շարժվելու համար միակ ելքն է:

«ԵՄ-ն շատ դրական է վերաբերվում բանակցությունների շարունակությանը»,- նշել է նա:

Հիշեցնենք, Ալիև-Սարգսյան վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին Վիենայում:

Նույն շարքից