Բարի օր Հասարակություն 

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո օգտատերերը քննարկում են Փաշինյանի նստելու ձևը

analitik.am

Հունվարի 22-ին Դավոսում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը, հանդիպումը եղել է ոչ պաշտոնական:

Հանդիպման համապատասխան տեսանյութի և լուսանկարների տարածումից հետո համացանցում օգտատերերը սկսել են ակտիվորեն քննարկել երկու երկրների ղեկավարների նստելու ձևը: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀ վարչապետին: Ոմանք կարծում են, որ նա ինչ-որ պատճառով մտահոգ տեսք ունի, ոմանց կարծիքով, ամեն ինչ նորմալ է: Կան մարդիկ, ովքեր նշում են, որ աթոռն ուղղակի հարմար չէ, դրա համար է Փաշինյանը նման կերպ նստել: Կան նաև մարդիկ, ովքեր հումորով են մեկնաբանում ՀՀ ղեկավարի կեցվածքը:

Ինչ վերաբերում է բուն հանդիպման ժամանակ քննարկված թեմաներին, ապա վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Ալիևի հետ մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման մասով բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին:

Նույն շարքից