Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփին արգելել են դուրս գալ ՆԱՏՕ-ից

analitik.am

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը համապատասխան օրինագիծ է ընդունել, որով արգելում է նախագահ Դոնալդ Թրամփին դուրս գալ ՆԱՏՕ-ից: Այս մասին հայտնում է Կոնգրեսի կայքը:

Օրինագծով Թրամփին արգելվում է դաշինքից դուրս գալու ցանկացած փորձ և դրա համար բյուջետային միջոցներ օգտագործելը: Բացի դրանից, համապատասխան փաստաթղթում պահանջ կա, որի համաձայն, անդամ երկրները պետք է իրենց ՀՆԱ-ի  առնվազն 2 տոկոսը տրամադրեն պաշտպանությանը և միջոցներ հատկացնեն ռուսական ագրեսիային դիմակայելու համար:

Որոշ տեղեկություններով, հունվարի կեսերին ԱՄՆ նախագահը մասնավոր զրույցների ժամանակ մի քանի անգամ խոսել է ՆԱՏՕ-ից դուրս գալու ցանկության մասին: The New York Times-ն այս մասով գրում է, որ դեպքերի նման զարգացումը հավասար կլինի դաշինքի փլուզմանը:

 

Նույն շարքից