Հասարակություն 

Սև ծովում նավերի հրդեհի արդյունքում Թուրքիայի 4 քաղաքացի է զոհվել

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Սև ծովում երկու նավերի վրա բռնկված հրդեհի արդյունքում զոհվել են Թուրքիայի 4 քաղաքացիներ: Այս մասին ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նախնական տեղեկություններով, միջադեպի պահին նավերում եղել է Թուրքիայի 16 քաղաքացի, նրանցից 8-ին փրկել են, 4-ը զոհվել են, իսկ 4-ի ճակատագրի մասին տեղեկություններ չկան:

Candy և Maestro նավերի վրա հրդեհը բռնկվեց հունվարի 21-ին: Միջադեպի պահին նավերում եղել է 32 մարդ՝ Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ: Վերջին տեղեկություններով, 12 մարդ փրկվել է, 14-ը՝ զոհվել, ևս 6-ի մասին տեղեկություններ չկան, սակայն գրեթե բացառվում է, որ նրանք ողջ են:

 

Նույն շարքից