Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ սենատոր Քամալա Հարրիսը հայտնել է, որ 2020 թվականին պայքարելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար:
ANCA-ն հիշեցնում է, որ Հարրիսը, բարձր պաշտոններ զբաղեցնելով ԱՄՆ դատական և օրենսդիր մարմիններում, ոչ մեկ անգամ է հանդես եկել կոչով՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Վերոնշյալ հայտարարություններով Քամալա Հարրիսը հանդես է եկել մասնավորապես այն ընթացքում, երբ զբաղեցրել է Կալիֆորնիայի գլխավոր դատախազի պաշտոնը: Նա նաև տարբեր գործերով պաշտպանել է ցեղասպանությունը վերապրած հայերի իրավունքները: