Հայաստան 

Փաստաթուղթ Ադրբեջանի դեմ . Արփինե Հովհաննիսյանը եւ Դավիթ Հարությունյանը միացել են ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեմ փաստաթղթին

analitik.am

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեմ շրջանառության մեջ դրված փաստաթղթին միացել են նաեւ հայ պատվիրակության անդամներից Դավիթ Հարությունյանն եւ Արփինե Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից:


Փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել Իռլանդիայի պատվիրակ Մ. Մքնամարանի կողմից,  նպատակն է ԵԽԽՎ-ին զեկույց ներկայացնել Ադրբեջանի նախագահության կապակցությամբ այդ երկրում մարդու իրավունքների վիճակի հետագա քայլերի կապացությամբ: Արփինե Հովհաննիսյանը հաստատեց այս լուրը՝ հավելելով, որ այդ փաստաթուղթը փաստում է, որ չնայած 2013 թվականի թիվ 1917 բանաձեւում ԵԽԽՎ կոչ է անում Ադրբեջանին ազատել քաղաքական բանտարկյալներին եւ մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցադրումներ է կատարում, դրանից հետո Ադրբեջանում աճել է ակտիվ քաղաքական կյանքով ապրող ձերբակալվածների եւ կալանավորվածների թիվը : «Փաստաթուղթը անհրաժեշտ է համարում առաջիկայում Նախարարների կոմիտեում Ադրբեջանի կողմից նախագահությունը ստանձնելու լույսի ներքո այս հարցերի քննարկումը եւ դրանց վերաբերյալ դիրքորոշում արտահայտելը»,- նշեց պատգամավորը:

Նույն շարքից