Առողջապահություն Գլխավոր Հասարակություն 

Սրտի ստենտավորումն այս տարի ավելի կէժանանա. Արսեն Թորոսյան

analitik.am

Շուկայական տնտեսությունում որևէ ծառայության գին սահմանելու մեխանիզմ չկա, եթե այն չի գնվում պետությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ դա վերաբերում է նաև դեղերին և որ պետությունը որևէ վճարովի ծառայության համար գին սահմանելու գործառույթ չունի և չպետք  ունենա, գինը պետք է սահմանվի շուկայում արդար մրցակցության արդյունքում:

Ապա նախարարը խոսեց կոնկրետ սրտի ստենտավորման մասին՝ նշելով, որ այսօր տարբեր հիվանդանոցներ մեկ դեղապատ ստենտը տեղադրում են 850 000-1 000 000 դրամով, այսինքն՝ տարբերությունը 15 տոկոսը է. «Սա այն դեպքում, երբ վճարում է քաղաքացին, իսկ պետության դեպքում գինը սահմանում ենք մենք՝ որոշակի շահույթ ապահովելով ԲԿ-ի համար: Հիմա Երևանում կա ավելի քան 10 ԲԿ, որոնք ստենտավորելու հնարավորություն ունեն, այդ ԲԿ-ներն իրենք պետք է շահագրգռված լինեն առավել լավ պայմաններ առաջարկելու հարցում: Ես հաստատ չեմ ուզում ասել, որ բայց վստահ եմ, որ այս տարի էլ գների իջեցում կլինի: Ամեն դեպքում պետության համար ավելի կարևոր է, որ մարդիկ չգնան ստենտավորման, հետևաբար քաղաքականությունն ուղղված է լինելու այդ հիվանդությունների կանխարգելմանը»:

Թորոսյանը նշեց, որ ստենտավորման նման ծրագիր այս տարի ներդրվելու է նաև գլխուղեղի անոթների փակման դեպքում միջամտություններ անելու մասով. «Մենք հիմա ուզում ենք սրտի անոթները բացելու օրինակով բացել գլխուղեղի փակված անոթները: Հույս ունեմ, որ փետրվարի 1-ին կհասցնենք սկսել, քանի որ ամեն ինչ կարծես թե արդեն պատրաստ է, վերջին շտրիխներն են արվում, գնային վերջին որոշումներն են կայացվում: Այս ծառայությունը մատուցելու են Երևանի երկու ԲԿ-ներ՝ Էրեբունու և Համալսարանական հիվանդանոցները»:

Նույն շարքից