Սպորտ Հասարակություն 

Հոլանդացի տաղանդը տեղափոխվում է «Բարսելոնա»

Cat Radio-ն հայտնում է, որ այսօր՝ հունվարի 23-ին, «Բարսելոնայի» նախագահը մեկնելու է Ամստերդամ կատալոնական գրանդի հերթական ձեռքբերման մասով պայմանագրի ստորագրումն ավարտելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին:

Ավելի վաղ հայտնվում էր, որ դե Յոնգը որոշել է մերժել կատալոնացիներին և տեղափոխվել «ՊՍԺ», սակայն, ինչպես երևում է, հոլանդացին հետևելու է իր մեծ հայրենակից Յոհան Կրոյֆի օրինակին:

Հավելենք, որ հոլանդացի տաղանդի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին»:

 

 

Նույն շարքից