Քաղաքական գլխավոր 

Պուտինի գրաֆիկում Փաշինյանի հետ հանդիպման մասին խոսք չկա

Հունվարի 25-ի համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասով նշում դեռ չկա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Pեսկովը:

Ավելի վաղ պաշտոնական հայտարարություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան:

«Իմ տեղեկություններով բանակցություններ չեն լինելու ՌԴ նախագահի հետ: Դուք գիտեք, որ նրանք հաճախ են շփվում՝ և հեռախոսով, և հանդիպումների ընթացքում: Հունվարի 25-ը շատ հագեցած օր է նախագահ Պուտինի համար, դրա համար չգիտեմ՝ կլինեն արդյո՞ք փոփոխություններ, դեռ նման շփումներ չեն համաձայնեցվել»,-հայտարարել է Պեսկովը:

Նույն շարքից