Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանը հաստատել է Նիկոլ Փաշինյանի հետ կապը. Փոստանջյան

Այսօր՝ հունվարի 23-ին, Ա1+ ի հետ զրույցում Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, պատասխանելով հարցին, թե ինչ հիմքեր ունի անընդհատ պնդելու, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը համագործակցում են, նշել է, որ այդ կապը հաստատել է հենց Սերժ Սարգսյանը, երբ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ինքը՝ սխալ. «Այս կապի վկայությունն է նաև այն, որ նրանք համատեղ մի տանիքի տակ ապրեցին 6 ամիս: Այդ կապի մասին է խոսում այն, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ որևիցե քրեական հետապնդում չկա»:

Փոստանջյանը խոսել է նաև Քոչարյանի գործի և Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու մասին՝ հայտարարելով, որ դրանք բեմադրության դրվագներ են, որին ականատես են լինում քաղաքացիները. «Դա սերիալ է: Ծիծաղելի է, որ բեմադրում են այսպիսի թատրոններ, որոնք քաղաքական նպատակներ են հետապնդում»:

Նույն շարքից