Բարի օր Հասարակություն 

Արցախյան հարցում զիջում բառը հայկական կողմը չպիտի օգտագործի. Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

Հայաստանն անկախանալուց հետո փաստացի միակ ձեռքբերումը, որ ունեցել է, Արցախի ժողովրդին ու հայկական հողերն ազատագրելն է: Մոտ 30 տարի պետականություն ունենալու պայմաններում ձեռքբերված հաղթանակն ամրագրելուն հենց Հայաստանի ներսում բազմաթիվ ուժեր մշտապես խանգարել են՝ տարբեր աղբյուրներից ստանալով ֆինանսավորում և աջակցություն:

Այսօր արդեն խոսվում է զիջումների մասին, և սա այն դեպքում, երբ զիջում բառը հայկական կողմն ուղղակի չպիտի օգտագործի:

Հակամարտությունը նման պարտվողական կեցվածքով լուծելը վտանգավոր է թե Հայաստանի, թե հայ ազգի ֆիզիկական գոյության համար: Քաղաքակիրթ աշխարհին մեջբերում անելով, խաղաղության և բարության մասին խոսելիս, պետք է նայել, թե ինչ է կատարվում աշխարհում՝ ի՞նչ քաղաքակիրթ մոտեցում, ի՞նչ պուպուշ բանակցությունների մասին է խոսքը, հաղթում է նա, ով ավելի ուժեղ է:

Արցախյան հարցի միակ լուծման տարբերակը պետք է լինի հզոր բանակ, հզոր տնտեսություն ունենալն, ինչը հնարավորություն կտա ոչ թե զիջումներ քննարկել, այլ լուծում պարտադրել, քանի որ ՄԵՆՔ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ: Նույն խնդրի շուրջ պատերազմում երկու անգամ հաղթում են միայն, կներեք, հիմարները:

Բանակցություններն ու քաղաքակիրթ խաղալն էլ նույն այդ քաղաքակիրթ աշխարհում զուտ ժամանակ շահելու համար է արվում, որպեսզի այդ ընթացքում հզոր բանակ ու տնտեսություն ստեղծեն, հզորանան, որ հարցն իրենց ուզած տարբերակով լուծեն:

 

Նույն շարքից