Հայաստան 

ՄՄ-ին անդամակցության գործընթացը դեր է ունեցել վարչապետի հրաժարականի գործում. Մկրտիչ Մինասյան

analitik.am

Այնքան էլ ճիշտ չի լինի պնդել, թե ՄՄ-ին Հայաստանի միացման գործընթացը վարչապետի հրաժարականի հետ ոչ մի կապ չունի: Այս մասին ապրիլի 9-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով այն հնարավորությանը,  որ վարչապետի հրաժարականի վրա ինչ-որ չափով ազդել է Մաքսային միությանն անդամակցության  գործընթացը:


Նրա համոզմամբ՝ ՄՄ-ն ընդունելի տարբերակ է բոլոր հայերի համար: «Հայաստանի անվտանգության ապահովումը պետք է առաջնահերթ խնդիր համարել: Իսկ ՄՄ-ին անդամակցելով՝ երկրի անվտանգության խնդիրն ավելի արդյունավետ է լուծվում, քան այլ լուծումների դեպքում», - ընդգծել է Մկրտիչ Մինասյանը:

Նույն շարքից