Հասարակություն 

Ու դու՞ ես դուխից խոսում, արա. Քոչարյանի որդին պատասխանել է Վիլեն Գաբրիելյանին

Ես շատ բան գիտեմ, քիչ կխոսամ, վերջերս դաժե ասում են շատ ես խոսում, նաև դրա համար քիչ կասեմ, դեռ: Մարտի 1-ի մասին էլ շատ բան գիտեմ, բայց Մարտի 1-ի մասին լսելիս աչքերիս առաջ առաջնային այս կոլլաժն ա գալիս, որը ըստ էության ամեն ինչ ասում ա:

Մեկնումեկդ Լյովկային թեգ արեք ու հարցրեք, այսքան տարվա մեջ գոնե մտքովդ անցել ա՞, որ դուխդ կարանար հերիքեր գնայիր էս տիկնոջ մոտ ուղղակի աչքերի մեջ նայեիր, արա՜:

Շնորհակալություն ուշադրության համար

Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիլեն Գաբրիելյանը, ով սոցկայքում ավելի հայտնի է Նավակ Ճոճող աոնունով

Երկրորդ նախագահի կրտսեր որդին անպատասխան չի թողել իրեն ուղղված խոսքերը: Նա մեկնաբանության տեսքով պատասխանել է Գաբրիելյանին, որը ներկայացնում ենք ստորև.

Դու քո պատկերացումը ունես դեպքերի ու պատճառների հետ կապված, ես էլ իմը: Դու ասում ես ինչ-որ բաներ գիտես, ես էլ գիտեմ իմ իմացածը: Մարդկանց վշտի ու զգայարանների վրա խաղալով դուք ձեր քաղաքական դիվիդենտները քաղեցիք, սեփական մեղքը ձեզնից քցելու համար դիմեցիք ստոր քայլերի ու այ էս արածդ նույն շարքից ա: Էդ հավաքված մարդկանց լիդերի գոհունակ հեռախոզանգը մարտի 2-ին երևի լսել ես: Որ չուզեցավ ախրանայից հրաժարվի ու գա մարդկանց տեր կանգնի մարտի 1-ին, դա էլ համոզված եմ, որ գիտես: Դե էն մեկն էլ թողեց փախավ կեսից, էդ էլ կարծում եմ գիտես: Ու դու՞ ես դուխից խոսում, արա: Մենք ոչ մի բանից երբեք չենք փախել: Կյանքում ոչ թիկնապահ եմ ունեցել, ոչ էլ քաղաք դուրս գալու հետ խնդիր, ոչ էն վախտ ու ոչ էլ հիմա: Եթե քեզ էդ հարցը հետաքրքրելա, կարաիր միշտ էլ հարցնեիր, ոչ թե սպասեիր իրավիճակ փոխվեր:

էդ էմոցիոնալ էժան տրյուկներին գոնե հիմա վերջ տվեք:

Գնացեք համ կրակողին գտեք, համ էլ հրաման տվողին, հիմա արդեն էլ օդի մեջ խոսալով չի ստացվի:

 

 

Նույն շարքից