Հայաստան 

«Քառյակը» տնտեսական համաժողով կանցկացնի

analitik.am

Խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը մտադիր են ապրիլի 12-ին  տնտեսական համաժողով կազմակերպել, որի ընթացքում կքննարկվի ապագա կառավարությանն առաջարկվելիք տնտեսական ծրագրի նախագիծը: Այս մասին ապրիլի 9-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Ըստ նրա՝ նախագիծն արդեն պատրաստ է եւ ներկայացվելու է ապրիլի 12-ին: Այդ մասին տեղեկատվություն կտարածվի նախապես:

Նշենք, որ այսօր խորհրդարանական չորս խմբակցությունները նիստ են անցկացնելու, որի ընթացքում քննարկվելու են ինչպես համաժողովի  կազմակերպչական հարցեր, այնպես էլ դրա օրակարգը:

Նույն շարքից