Ռուսաստանը կոչ է անում բացառել Իսրայելի կողմից Սիրիայի տարածքում հարվածներ հասցնելը՝ զգուշացնելով , որ դա հանգեցնելու է իրավիճակի լարմանն ու թշնամանքի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք այս հարցում չենք փոխել մեր դիրքորոշումը: Պետք է հարգել միջազգային իրավունքը, իսկ ինքնիշխան պետության տարածքին հարվածներ հասցնելը պետք է բացառել»,-ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, մթնոլորտի լարումը ձեռնտու չէ տարածաշրջանի որևէ երկրի, այդ թվում նաև Իսրայելին:
Հիշեցնենք, որ Իսրայելը Սիրիայի տարծքում վերջին հարվածը հասցրեց հունվարի 21-ին՝ հայտարարելով, որ թիրախները եղել են իրանական ուժերը: