Հայաստան 

Ստյոպա Սաֆարյանի եզրահանգումները՝ Լևոն Տեր Պետրոսյանի հարցազրույցից

analitik.am

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Facebook-յան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ilur.am լրատվական կայքին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցին: Ստյոպա Սաֆարյանը երկու եզրահանգման է եկել: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ։

«Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցը երկու եզրահանգման բերեց.

-նա կորցրել է խաղի վրա ազդեցությունը /եթե իհարկե երբևէ ունեցել է/, որովհետև խաղի կանոններն ուրիշն է սահմանել/սահմանում, որի արդյունքում նրա կամքից անկախ գործընթացն ուրիշ տեղ է գնում՝ նոր կոալիցիայի կազմավորում,

-փորձում է կանխել նոր կոալիցիայի կազմավորումը, քանի որ ՀՅԴ-ը չի բացառել դա, իսկ ԲՀԿ-ն ազդանշաններ է թողել, որ իր համար ցանկալի կառավարության ու վարչապետի դեպքում բավարարված կլինի համակարգային փոփոխությունների, երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության փոփոխության նախադրյալներով: Մնացածը երկրորդական է»:

Նույն շարքից