Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ Ընդհանուր ժողովի մասնակիցների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին:

Նախագահը ողջունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի անցկացումն Արցախում՝ այն համարելով կարևոր ներքաղաքական իրադարձություն մեր հանրապետության համար:
Բակո Սահակյանն արժևորել է ՀՅԴ ներդրումն Արցախյան ազգային- ազատագրական պայքարի, պետականության ձևավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման և համազգային խնդիրների լուծման գործում:

Հանդիպմանն արծարծվել են նաև պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Նույն շարքից