Ռազմական Հասարակություն 

Ռուսական բանակում մարտական ռոբոտներ են հայտնվել

Ռուսական բանակում մարտական բազմաֆունկցիոնալ ռոբոտ է հայտնվել՝ «Уран-9» անունով: Այս մասին հայտնել է Կալաշնիկով կոնցերնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Դմիտրիևը նշել է, որ այս պահին ավարտին է հասնում ռոբոտների առաջին խմբաքանակի արտադրությունը: Մեխանիզմը լրամշակվելու է Սիրիայում կայանալիք փորձարկումների արդյունքում:

2018 թվականի ամռանը ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռոբոտը դեռ պատրաստ չէ Սիրիայում փորձարկմանը, քանի որ մի շարք թերություններ են հայտնաբերվել:

 

Նույն շարքից