Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները խզելու մասին: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Վերոնշյալով պայմանավորված՝ ամերիկացի դիվանագետներին 72 ժամ ժամանակ է տրվել Վենեսուելայի տարածքը լքելու համար:
Մադուրոն որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն ինքն իրեն հռչակել է երկրի նախագահ, ինչից հետո ԱՄՆ-ը և մի շարք այլ պետություններ վերջինիս ճանաչել են երկրի օրինական առաջնորդ:
Նշենք, որ Վենեսուելայում հակակառավարական ցույցեր են ընթանում, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում կա արդեն 16 զոհ: