Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի կինը մահվան սպառնալիքով արգելում էր այլ անձանց զբաղվել իր բիզնեսով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին հայտնվել են ուղեբեռի փաթեթավորման կետեր, որտեղ ուղեբեռի փաթեթավորման արժեքը 2 հազար դրամ է:

Նախկինում ուղեբեռը կարելի էր փաթեթավորել միայն օդանավակայանի ներսում, և այն արժեր 2 հազար դրամ: Այդ բիզնեսը նախկինում պատկանում էր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, ով մահվան սպառնալիքով արգելում էր այլ անձանց զբաղվել այդ գործով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից