Հայաստանը մոտ 50 նոր АК-12 ինքնաձիգ է ձեռք բերելու Կալաշնիկով կանցերնից: Այս մասին հայտնում է Կոմմերսանտը՝ հղում անելով կոնցերնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևին:
Դմիտրիևը նշել է, որ պայմանագիրն արդեն ստորագրվել է, ռուսական կողմը դեռ չի կարող ավելի շատ ինքնաձիգ վաճառել, հայկական կողմը պետք է նախ փարձարկի զենքը գործի մեջ, ինչից հետո հնարավոր է լինեն նոր գնումներ:
Կալաշնիկով կոնցերնի գլխավոր տնօրենը հայտնել է, որ Հայաստանը լինելու է առաջին երկիրը, որը կստանա АК-12 ինքնաձիգ: