Բարի օր Քաղաքականություն 

Փաշինյանը մեկնում է Ռուսաստան. Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:

Փաշինյանը կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան և հանդես կգա ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինի գրաֆիկում Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված չէ:

 

Նույն շարքից