Հասարակություն 

Երևանում գերեզմանների տարածքները տրվում են անվճար. Քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երեւանի վարչական տարածքում գերեզմանների տարածքները տրվում են անվճար:
Քաղաքացիներին խնդրում ենք ընդունել այս տեղեկությունն ի գիտություն և հուղարկավորության հետ կապված գործընթացները, այդ թվում՝ գերեզմանի տարածքի ձեռքբերումը, կատարել գործող օրենքի սահմաններում:

Երևանի քաղաքապետարան

Նույն շարքից