Բարի օր Տնտեսություն 

Թաթան համազգային է, բայց ոչ արտոնյալ. ՊԵԿ նախագահ

analitik.am

Այսօր՝ հունվարի 24-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով այն մասին, թե կան արդյո՞ք շոու բիզնեսի ներկայացուցիչներից արձագանքներ կապված հարկման դաշտ մտնելու հետ և արդյո՞ք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ ՊԵԿ-ը, որոշել է, այսպես ասած, ձեռք չտալ Թաթա Սիմոնյանին, ասաց, որ Թաթան համազգային է, սակայն նա հարկեր վճարել-չվճարելու առումով արտոնյալ չէ:

Ինչ վերաբերում է ընթացիկ հսկողական քայլեր ձեռնարկելուն՝ կապված շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերելու հետ, ՊԵԿ նախագահն ասաց, որ ընթացիկ գործառույթներ կատարվում են, այդ թվում նաև այցելում են ռեստորանային համալիրներ, հորդորում են սահմանված կարգով ձևակերպել աշխատանքը. «Մենք ուզում ենք, որ շոու բիզնեսը հարկվի, բայց նաև մյուս կողմից ենք այդպիսի ազդակներ ստանում: Կարծում եմ, որ առաջիկայում քննարկումներ կունենանք նրանց հետ ու խորհուրդներ կտանք»:

Ինչ վերաբերում է բարեգործական համերգներին, Անանյանն ասաց՝ եթե ինչ-որ բանի համար չեն վճարվում, եկամտահարկ չի լինելու:

Նույն շարքից