Հասարակություն 

Ուղիղ հեռախոսակապը և անձնական հարաբերությունները չափազանց կարևոր են, մանավանդ՝ ԱՄՆ-ի պարագայում. Սուրեն Սարգսյան

Ջոն Բոլթոնն այս պահի դրությամբ ԱՄՆ-ում  ամենաազդեցիկ մարդն է: Նա երկրի արտաքին քաղաքականության ճարտարապետներից մեկն է և շատ ճիշտ կլինի, որ Սպիտակ տան հետ օպերատիվ կապն ապահովելու համար, որպես կապի միջոց ընտրել Ջոն Բոլթոնին: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ խոսելով ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի խորհրդականի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին

Սարգսյանի խոսքերով, այսօր Բոլթոնի խորհուրդները լսում է նաև ԱՄՆ նախագահ Թրամփը. «Ուրախ եմ, որ ուղիղ հեռախոսակապ կա Բոլթոնի և Փաշինյանի միջև, որովհետև, անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե Հայաստանից ուրիշ ով կարող էր խոսել Բոլթոնի հետ, եթե ոչ վարչապետը: Կարծում եմ, որ դա դրական արդյունք տալու է»:

Պարոն Սարգսյանի խոսքերով, ուղիղ հեռախոսակապը և անձնական հարաբերությունները չափազանց կարևոր են, մանավանդ՝ ԱՄՆ-ի պարագայում. «Այսօր հայ-ամերիկյան օրակարգը ոչ հագեցած է և նոր քայլեր  անելու անհրաժեշտություն կա: Հույս ունենաք, որ նման անձնական կապերն կօժանդանեն, որպեսզի կողմերն առավել անկեղծ, ակտիվ ու էֆեկտիվ շփվեն»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից