Հասարակություն գլխավոր 

Երևանում մետրոյի երկու կայարան ու ճոպանուղի կկառուցվի. Արթուր Մեսչյան

Աջափնյակ համայնքում մետրոյի երկու կայարան կկառուցվի: Այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Մեսչյանը հայտարարեց, որ մետրոյի կայարաններ կառուցելը մեծ ծախսերի հետ կապ ունի, դրա համար դեռ սահմանափակվելու են Աջափնյակը քաղաքի հետ կապելով, սակայն հետագայում այն կշարունակվի՝ հասնելով Դավթաշեն:

Երևանի գլխավոր ճարտարապետը ևս մեկ լավ լուր հայտնեց: Խոսքը վերաբերում է ճոպանուղուն, որը քաղաքի կենտրոնը կկապի Նոր Նորքի  հետ: Ճոպանուղու վրա երկու կախված մոդուլ չի լինելու, այն բազմամոդուլ պետք է լինի, որպեսզի աշխատի որպես տրանսպորտ:

Մեսչյանի խոսքերով, հնարավոր չէ Նոր Նորք  մետրո հասցնել, դրա համար պետք է հարցը լուծվի ճոպանուղու միջոցով, որի ամեն մոդուլը պետք է տեղավորի 12-ից 14 մարդ:

Նույն շարքից