Հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես գիտեք, դեռևս մայիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված չորս ծառայողական ավտոմեքենաներից երկուսից: Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը սպասարկում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյան