Երևանի քաղաքապետարանը չի կարող հրապարակել պարգևավճարների մասին տեղեկությունները, քանի որ ինչպես մեր դիրքորոշումն էր, այնպես էլ հաստատվել է Արդարադատության նախարարության կողմից, այդ տվյալներն անհատական տվյալներ են, եթե չկա անձի համաձայնությունը, չպետք է հրապարակվի: Ազատության հետ զրույցում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Հայկ Սարգսյանը նաև չի բացառել, որ հնարավոր է եղել են մարդիկ, ովքեր ստացել են օրինակ աշխատավարձի 150 տոկոսի չափով պարգևավճար, ինչը օրենքի խախտում չէ: