Մենք արդեն բարձրաձայնել ենք այդ հարցը՝ պահանջելով Երևանի քաղաքապետարանից հրապարակել, թե ում որքան պարգևավճար է տրվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի ավագանու ԼՈւՅՍ խմբկացության անդամ Անի Խաչատրյանը:
Տիկին Խաչատրյանը նշեց, որ իրենց խմբակցությունը պահանջել է ցանկը, սակայն այն իրենց չեն տրամադրում. «Մենք ինչպես պետք է վերահսկենք քաղաքապետին, եթե նա իր ծախսերը մասին տեղեկություններ չի տալիս: Ես նաև չեմ վախենա ու կասեմ, որ Տարոն Մարգարյանը պարգևավճարները միշտ հրապարակել է քաղաքապետարանի կայքում»:
Ինչ վերաբերում է Մենուա Հարությունյանի առաջարկին, որ կարելի է կոյուղաջուր լցնել Մարությանի վրա՝ Զարուհի Փոստանջյանի օրինակով, ով ավելի լավ ընդդիմություն էր, Խաչատրյանն ասաց, որ վերջինս երբեք էլ ընդդիմադիր չի եղել, նրա քայլերի ետևում միշտ երևացել են Ռոբերտ Քոչարյանի ականջները: