Բարի օր Քաղաքականություն 

Եթե մարդիկ իմանային, որ Նիկոլի դեմքով Տեր-Պետրոսյանն է ետ գալիս, Նիկոլը 10 տոկոսից ավել ձայն չէր ստանա. Հարությունյան

analitik.am

Հանրությունը Նիկոլ Փաշինյանի առաքելություն ու մանդատ է տվել իր կյանքն ավելի արդար և բարեկեցիկ դարձնելու համար, որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել Լևոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ իշխանությունը վերախմբագրելու և ներկայացնելու այլ լույսի ներքո, որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չի ասել գնա ու Հ1-ով փիառ արա Տեր-Պետրոսյանին, ում նույն Վազգեն Սարգսյանը ու իր ընկերները որպես Արցախի հարցում պարտվողական քաղաքականություն վարող նախագահի հեռացրեցին իշխանությունից և ճիշտ արեցին: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ կենտրոնական հարձակվող Մենուա Հարությունյանը:

Հարությունյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը հասարակությանն ավելի բարեկեցիկ կյանք է խոստաացել, բայց գնում է պետական ապարատն իբր օպտիմալացնելու ճանապարհով. «Երկրում ամեն ինչ թանկացել է, սոցիալական խնդիրները շատացել են: Նա խոստացել էր թայֆաբազության վերացում, սակայն դա ավելի է խորացրել՝ իր բարեկամներին նշանակելով պաշտոնների: Հայաստանում նաև արդարադատություն չկա, ուղիղ քաղաքական պատվերներ են կատարվում Քոչարյանի նկատմամբ, արդարադատության համակարգը գտնվում է անհասկանալի վիճակում, քանի որ Փաշինյանը հաթաթա է տալիս դատավորներին: Փաշինյանն անում է իր խոստումների հակառակը»:

Հարությունյանի կարծիքով, այս ամենի մեջ մի կարևոր բան ևս կա՝ ամեն ինչի արանքում տակից փիառ է արվում, հերոսացնում են Լևոն Տեր-Պետրոսյանին. «Բայց մեր հասարակությունը բացասական վերաբերմունք ունի այդ մարդու նկատմամբ: Այսինքն ինչ է նշանակում, ժողովրդին խաբեցին և լևոնական-հհշական թիմը Նիկոլի դեմքով եկավ իշխանությա՞ն: Ես վստահ եմ, որ, այսպես կոչված, հեղափոխութայն օրերին, և ընտրությունների ժամանակ, եթե մարդիկ իմանային, որ Նիկոլի դեմքով Լևոն Տեր-Պետրոսյանն է ետ գալիս, նա 10 տոկոսից ավել ձայն չէր կարող հավաքել: Որևէ մեկը բարոյական իրավունք չի տվել վերախմբագրելու մեր պատմությունը: Դուք տեսե՞լ եք Հ1-ի այն ֆիլմը»:

 

 

Նույն շարքից