Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպումը կազմակերպվել է Դավոսի տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդի կողմից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի անդամ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ այդ հանդիպումը կարելի է դիտարկել որպես Դուշանբեի և Սանկտ Պետերբուրգի ոչ պաշտոնական հանդիպումների շարունակություն: Այս մասին գրում է minval.az-ը:
Թրենդն իր հերթին գրում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:
Հաջիևը նշել, որ սպասվում են ԱԳ նախարարների նոր հանդիպումներ, իսկ երկրների ղեկավարների հանդիպումները կազմակերպվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: