Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով, տեղի ունեցածն ահաբեկչական ակտ է: Պայթյունը որոտացել է Ալ-Ադավի թաղամասում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի դեսպանատունը:
SANA-ի տեղեկություններով, ահաբեկչությունն իրականացվել է ինքնաշեն ռումբի միջոցով, որը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ: Ահաբեկչության արդյունքում տուժածներ չկան, վնասը միայն նյութական է: