Հայաստան 

ՀԱԿ-ը մերժել է Ս. Սարգսյանի՝ վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցության հրավերը. հայտարարություն

analitik.am

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը ապրիլի 10-ի իր հերթական նիստում քննարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Սահմանադրության 55 հոդվածի 4/ կետի հիման վրա վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցություն անցկացնելու կապակցությամբ: 

«Հայ Ազգային Կոնգրեսը արդեն մերժել էր Սերժ Սարգսյանի նմանատիպ դիմումները 2012 թվականի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, քանի որ չի ճանաչում Սերժ Սարգսյանին լեգիտիմորեն ընտրված նախագահ: Այս անգամ նույնպես խմբակցությունը որևէ իմաստ չի տեսնում նման հանդիպման մեջ: Հայաստանում նախևառաջ պետք է անցկացվեն ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ինչը թույլ կտա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով ձևավորել ժողովրդի կողմից ընտրված և նրան հաշվետու իշխանություն»,-այս մասին ասվում է պատասխան հաղորդագրությունում։ 

Նույն շարքից