ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս շնորհավորել է ՀՀ վարչապետ ընտրվելու առթիվ և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի քաղաքական կուրսին: Այս մասին Բոլթոնը գրել է թվիթերյան իր էջում:
Բոլթոնը նշել է, որ ինքն է զանգահարել Փաշինյանին և ամերիկացի ժողովրդի հիացմունքը հայտնել Հայաստանում դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների մասով, որոնք եղել են արդար ու ազատ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ջանքերը, որոնք գործադրվում են հանուն Հայաստանի բարեկեցության: