Հայաստան 

Ծառուկյանը այս պահին նախագահականում է

analitik.am

Մեր տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը այս պահին նախագահականում է:

 

Հիշեցնենք, որ  այսօր առավոտից նախագահականում էին ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:


Հավանաբար նախագահականում ընթանում են վարչապետի նշանակման մասին քննարկումները:


Հիշեցնենք, որ որպես վարչապետի ամենահավանական թեկնածուներ շրջանառվում են Հովիկ Աբրահամյանի, Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, և Արթուր Բաղդասարյանի անունները:


Այս պահի դրությամբ քաղաքական վերնախավում գրեթե վստահ են, որ վարչապետ է դառնալու Հովիկ Աբրահամայանը, չնայած որոշ շրջանաակներ` հիմնվելով նախագահի անկանխատեսելի գործելաոճի վրա, վստահ են, որ նա նորից կխառնի խաղաքարտերը` վարչապետ նշանակելով Արթուր Բաղդասարյանին: 


Հիշեցնենք, որ առավոտյան նախագահականում խորհրդակցության էր հրավիրված  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Նույն շարքից