Հասարակություն 

Հայտնի «ֆանտոմասը» փորձել է փախուստի դիմել քննչական վարչությունից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից փորձել է փախուտի դիմել Երևանի բնակիչ, 29-ամյա Ադամ Բաղդասարյանը, ով վերջին օրերին դարձել էր «աստղ», քանի որ Երևանում գործող մի քանի Varks.am կազմակերպություններում ավազակային հարձակումներ էր կատարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Բաղդասարյանը կարողացել է հարմարացնել և քննիչի կաբինետից դիմել փախուստի, սակայն քննչական վարչության բակում մի քանի քննիչներ ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները կարողացել են «Ֆանտոմասի» դեմն առնել:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից