Քաղաքական 

/տեսանյութ/ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել է Վրաստանի գործընկերների հետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունվարի 24-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել վրացի գործընկերների հետ:

ՀՀ ԱԱԾ տնօրենը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին քննարկել են տարածաշրջանային ներկա զարգացումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Գործընկերային ջերմ և բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպումը երկուստեք կարևորվել ու գնահատվել է, որպես հարաբերությունների կայուն զարգացման, ապագային միտված ուղերձ:

Նույն շարքից