Հայաստան 

Արմեն Դարբինյանը վարչապե՞տ

analitik.am

Վերջին օրերին բոլորի ուշադրության կենտրոնում ապագա վարչապետի հնարավոր թեկնածուներն են:

Հստակ տեղեկատվություն այս պահի դրությամբ ոչ ոք էլ չի կարող ունենալ, քանզի Սերժ Սարգսյանը բացարձակ անկախատեսելի քաղաքական գործիչ է, ուստիև կարող է վերջին վարկյանին ամեն ինչ փոխել այնպես, որ անգամ ՀՀԿ վերնախավում գտնվող մարդիկ չհասցնեն հասկանալ, թե ինչ կատարվեց:


Այսօր գրեթե բոլորը համոզված են, որ վարչապետ է դառնալու հենց Հովիկ Աբրահամյանը, սակայն եթե խաղաքարտերը խառնվեն, և Սերժ Սարգսյանը որոշի անսպասելի քայլ կատարել, ապա ովքե՞ր կարող են լինել ամենահավանական թեկնածուները: Առաջին թեկնածուն Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն է: Նախ նա չարատավորված գործիչ է, ինչպես նաև ընդունելի է Ռուսաստանի համար:


Արմեն Դարբինյանին վարչապետ նշանակելով Սերժ Սարգսյանը կազատվի թե Գագիկ Ծառուկյանի, թե ՀՀԿ վերնախավի այսպես ասած «ճնշումներից», քանզի որպես արդարացում կարող է լինել Ռուսաստանի միջամտությունը: Հաջորդ հավանական թեկնածուն, որը նույնպես Ռուսաստանի կողմից հավանություն ունի, Կարեն Կարապետյանն է, սակայն այս դեպքում արդեն Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման հարցը՝ արդեն որպես վարչապետ, կարող է հարցականի տակ դրվել: Այս պահի դրությամբ կարելի է գրեթե բացառել Վիգեն Սարգսյանի, Ռալֆ Յիրիկյանի, ինչպես նաև մասամբ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը:


Հովիկ Աբրահամյանը կանխատեսելի թեկնածուների ցուցակում դեռևս առաջին տեղում է: Այս դեպքում կազմվող կոալիցիայում հավանաբար տեղ կունենան ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը՝ որպես Սոցապ նախարար, Արա Զոհրաբյանը՝ Արդարադատության նախարար, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման նախարար, ինչպես նաև քննարկվում է Արմեն Աշոտյանի հարցը՝ որպես Առողջապահության նախարար:



Ա. Մինասյան

Նույն շարքից